«Հոգու խաղաղությունից ավելի թանկ, թերեւս, միայն խաղաղ երկինքն է». Տաթեւիկ Ադումյանի լուսանկարը Սեւանից

21:41   5 օգոստոսի, 2021

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Սեւանում։ Դերասանուհին ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ տոպի եւ մարզակոշիկի հետ։ Տաթեւիկն արձակել է մազերը, իսկ մեկնաբանություններում գրել է․ «Հոգու խաղաղությունից ավելի թանկ, թերեւս, միայն խաղաղ երկինքն է...»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին վարդագույն երեկոյան զգեստ էր կրում։ Նա գեղեցիկ վարսահարդարմամբ էր, ընդգծված շպարով։ Կերպարն ամբողջացնում էր վզնոցը։ Տաթեւիկ Ադումյանը հրապարակման մեկնաբանություններում ռուսերեն լեզվով գրել էր․  «Սիրո մեջ միշտ կա մի քիչ խելագարություն։ Բայց խելագարության մեջ միշտ մի քիչ բանականություն կա»։



© NEWS.am STYLE