«Շնորհակալ եմ, Տեր». Նունե Եսայանի ջերմ լուսանկարն ամուսնու հետ

17:13   5 օգոստոսի, 2021

Երգչուհի Նունե Եսայանն այսօր նշում է ծննդյան օրը։

Այդ առիթով երգչուհին ընտանեկան լուսանկար է հրապարակել․ կադրում նա պատկերված է ամուսնու՝ դերասան Ավո Խալաթյանի հետ: «Շնորհակալ եմ, Տեր, ամեն ինչի համար»,- հրապարակումը մակագրել է երգչուհին։ Մեկնաբանությունների հատվածում հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են գրել ու միացել շնորհավորանքներին։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Նունե Եսայանը գունավոր զգեստ էր կրում, որը զարդարված է գոտիով։ Երկու երեխաների մայրիկն արձակել էր մազերն ու նախընտրել արտահայտիչ դիմահարդարում։ Կերպարն ամբողջացրել էր աքսեսուարը՝ ժամացույցը։ Երգչուհին հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել։



© NEWS.am STYLE