Կենդանակերպի նշաններն ընտանիքում

21:12   8 օգոստոսի, 2021

Խոյ
Կին՝
հեշտությամբ սիրահարվում, շուտ սառչում։ Սակայն եթե իսկապես սիրեց, ապա այդ սերը հավիտյան կապրի։ Նա ունակ է ամուսնուն տանել դեպի հաջողություններ։ Խոյերի հետ շփվելիս հարկ է պահպանել տակտի զգացումը, քանի որ նեղացկոտ են։
Ամուսին՝ իմաստուն կոչվել կարող են միայն 30-ին մոտ, այդուհանդերձ նրանք գրավիչ են և սրամիտ։ Նրանց կանայք միշտ պատվանդանին են, սակայն իրենց երբեմն կարծրություն է պակասում: Փոքր-ինչ ազդակային են, բայց դա ամենևին էլ սարսափելի չէ։

Ցուլ
Կին՝
թեթև և շատ պրակտիկ բնավորությունը հատուկ է բոլոր Ցուլերին։ Նա կլինի լավ և հոգատար տնային տնտեսուհի։ Բաժանվել նրանից (իր կամքին հակառակ) գրեթե անհնար է, որովհետև ամուսնությունն իր համար չափազանց կարևոր է ։
Ամուսին՝ ամուսնությունն իր համար միշտ առաջին տեղում է։ Այս ամուսինները միշտ հուսալի են, հավատարիմ, իրենց կյանքի կեսին և տան իսկական տերեր են:

Երկվորյակներ
Կին՝
շատ կանացի է և ստեղծարար։ Առաջին տեղում միշտ սերն է և գեղեցկությունը։ Հիանալի մայրեր են՝ ամեն բան կտան հանուն երեխայի։
Ամուսին՝ «սերը խաղ է» ահա թե ինչ է պետք իմանալ Երկվորյակ տղամարդկանց մասին։ Պաշտում են սիրախաղերը , և նրանց ինտելեկտը օգնում է իրենց այդ հարցում։

Խեցգետին
Կին
՝ իդեալական կին և մայր։ Հաճախ երեխաները առաջին տեղում են։ Կատարյալ տնային տնտեսուհիներ և կրքոտ սիրուհիներ։
Ամուսին՝ «կյանքն անիմաստ է առանց սիրո». այսպես են մտածում Խեցգետին տղամարդիկ։ Կիրքն ու զգացմունքները կհաղթահարեն ամեն բան։ Շատ հավատարիմ են, երբեմն չափազանց  տնտեսող։

Առյուծ
Կին՝
Գրավիչ տնտեսուհիներ և խոհարարներ։ Կրքոտ են անկողնում, պաշտում են նյութականը։ Շատ ազատ են  շրջապատում։
Ամուսին՝ ռոմանտիկ են, բայց անվերապահ երկրպագություն են պահանջում իրենց նկատմամբ։ Սիրում են նվերներ գնել և գումար չեն խնայում այս հարցում։

Կշեռք
Կին
՝ կանացի և զգացմունքային։ Սիրում է գովասանքը։ Հակված է դեպրեսիայի, եթե ուզածը չի ստանում։ Ծայրահեղ խանդոտ է։
Ամուսին՝ամենահավատարիմ զուգընկերներից մեկն է։ Երջանիկ է, երբ ամեն բան փախադարձ է, սակայն իդեալական հարաբերությունների համար մեծ պահանջներ է ներկայացնում։ Շատ փառասեր է։

Կարիճ
Կին՝
դինամիկ, չի սիրում միապաղաղություն և կյանքի սահուն հոսքը։ Չի ներում դավաճանությունը։ Հավատարիմ է ամուսնուն և երեխաներին։
Ամուսին՝ ամենակրքոտը կենադանակերպի բոլոր նշաններից։ Իշխող է։ Սերն իր համար ամեն ինչ է։ Խանդոտ է և սեփականատեր։

Աղեղնավոր
Կին
՝ հակված չէ ռոմանտիկայի․ զուգընկերոջ համար նա առաջին հերթին լավագույն ընկեր է։ Հյուրասեր է և հյուրընկալ։ Գնահատում է ազատությունն ու տան հարմարավետությունը։
Ամուսին՝ բարյացակամ և մարդամոտ։ Շատ անկեղծ է, սակայն սերը նրա համար ամենևին էլ առաջին տեղում չէ։ Հրաշալի հայրեր են։

Այծեղջյուր
Կին
՝ ազդեցիկ և պրակտիկ։ Հավատարիմ։ Քննադատող են, սակայն իրենց հասցեին չեն ընդունում քննադատություններ։
Ամուսին՝ շատ պրակտիկ է, բայց վախենում է միայնությունից։ Առաջնորդ է։ Գործի մարդ է։ Սիրում է  համեղ պատրաստել։

Ջրհոս
Կին՝
պահանջկոտ է , սիրում է կայունություն։ Հրաշալի մայր և տնային տնտեսուհի։ Ժամանակի մեծ մասը տրամադրում են հոգևոր կատարելությանը։
Ամուսին՝ էությամբ իդեալիստ։ Ծայրահեղ հավատարիմ և անփոփոխ։ Հեշտությամբ է  գնում փոխզիջման։

Ձկներ
Կին
՝ ամբողջությամբ տրվում է զգացմունքին։ Հավատարիմ է։ Սիրում է շողոքորթել։ Համեղ ուտել և պատրաստել է սիրում։
Ամուսին՝ շատ պահաջկոտ է սիրո ֆիզիկական և հոգևեր բաղադրիչների համատեղության հարցում։ Երբեք չի  հրամայում և չի վիրավորում կանանց և միշտ աջակցում է  նրանց։ Կենտրոնացած է անկողնու վրա։


Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE