Սեդոկովան պատմել է նախկին ամուսնու հետ հարաբերությունների մասին, որը նրանից խլել է դստերը

20:11   5 օգոստոսի, 2021

Աննա Սեդոկովայի անձնական կյանքը հագեցած է եղել։ «ՎԻԱ գրա» խմբի նախկի մենակատարը 38 տարեկանում հասցրել է ամուսնանալ երեք անգամ։ Աստղի առաջին ընտրյալը ֆուտբոլիստ Վալենտին Բելկեւիչն է եղել։ Աննան նրանից դուստր ունի՝ Ալինան։ Երբ երեխան փոքր է եղել, ամուսնությունը փլուզվել է մարզիկի դավաճանությունների պատճառով։

Ապա Սեդոկովան ընդունել է գործարար Մաքսիմ Չերնյավսկու ամուսնության առաջարկը։ Հարաբերություններն ընդամենը մեկ տարի են շարունակվել, փոխարենն այդ ընթացքում երգչուհին հասցրել է երկրորդ անգամ մայր դառնալ․ զույգը դուստր է ունեցել՝ Մոնիկան։ Ցավոք, ամուսիններին չի հաջողվել բաժանումից հետո ընկերական հարաբերություններ պահպանել։ Ավելին, Չերնյավսկին դատարանի միջոցով հասել է նրան, որ դուստրն իր հետ ԱՄՆ-ում ապրի։

Հիմա Աննան հազվադեպ է դստերը տեսակցում Ամերիկայում, նրա հետ հիմնական շփվում է տեսակապով։ Սակայն նա չարացած չէ նախկին ամուսնու դեմ։ «Մենք ձգտում ենք, որ ամեն ինչ հանգիստ լինի։ Մեզանից յուրաքանչյուրը չափից շատ ցավ է ապրել։ Հնարավոր չէ հեռավորության վրա դաստիարակել երեխային։ Հարկավոր է պարզապես հաշտվել դրա հետ։ Երեխային այնքան էլ հետաքրքիր չէ նայել հեռախոսին, խոսել հեռախոսով, ինչ-որ բան պատմել։ Բարդ է, բայց մենք ձգտում ենք»,- Hello-ին հայտնել է Սեդոկովան։

Աննան այժմ երջանիկ է լատվիացի բասկետբոլիս Յանիս Թիմայի հետ։ Զույգն առայժմ երեխաներ չունի, փոխարենը մարզիկը հիանալի հարաբերություններ ունի Աննայի ավագ դստեր եւ որդու՝ Հեկտորի հետ։

Ի դեպ, արտիստի կրտսեր երեխային լույս աշխարհ է բերել գործարար Արտեմ Կոմարովի հետ հարաբերությունների ընթացքում։ Զույգը բաժանվել է նախքան երեխայի լույս աշխարհ գալը։

Աղբյուրը՝ Radiokp



© NEWS.am STYLE