Դերասան Իվան Ռիժիկովին ծեծել է պիցցայի առաքիչը

22:12   5 օգոստոսի, 2021

Տագանկայի թատրոնի դերասան Իվան Ռիժիկովը Մոսկվայում ծեծկռտուք է սարքել պիցցայի առաքիչի հետ: Ինչպես գրում է Life Shot Telegram-յան ալիքը, տղամարդիկ բակում չեն կիսել ճանապարհը․ իբր առաքիչը Daewoo Matiz մակինիշի մեքենայով ազդանշանել է Ռիժիկովին, ով կանգ է առել շենքի մուտքի մոտ, որպեսզի իջեցնի իր ընկերուհուն, եւ փակել է նրա ճանապարհը:

Life Shot-ը հրապարակել է ծեծկռտուքի տեսանյութը, որը հայտնվել է արտաքին տեսադիտարկման տեսախցիկների տեսադաշտում:

Դերասանին ծեծի ենթարկելու մասին ավելի վաղ հայտնել էր РЕН ТВ հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ 46-ամյա Ռիժիկովի մոտ ուղեղի ցնցում է, աչքի եւ ծնոտի կոտրվածք: Կռվի ժամանակ տուժածը շատ է նկարահանվում սերիալներում։ Նրա աշխատանքների թվին են պատկանում այնպիսի բազմասերիանոց հեռուստաֆիլմեր, ինչպիսիք են «Մորոզովա-2», «Տիկին Կիրսանովայի գաղտնիքները», «Մոսկովյան գաղտնիքներ», «Բալաբոլ», «Սկլիֆոսովսկի» եւ այլն:



© NEWS.am STYLE