«Շատ սիրուն»․ Սոֆի Մխեյանի լուսանկարը ծովափնյա հանգստից

22:38   5 օգոստոսի, 2021

Երգչուհի Սոֆի Մխեյանը, ով իր հանգիստն է վալեյում Թունիսում, հետեւորդների հետ պարբերաբար կիսվում է նոր լուսանկարներով ու տեսանյութերով։

Իր Instagram-յան էջում տեղադրված նոր կադրում Սոֆին կերպարանք է ընդունել լողազգեստով եւ հետաքրքիր պրինտով վերնազգեստով։ Նրա ալիքավոր մազերն արձակված են, առանց շպարի է, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակումը նա չի մակագրել, սակայն հետեւորդները բազում հաճոյախոսություններ են գրել․ «Շատ սիրուն», «Գեղեցիկ լուսանկար»։

Օրեր առաջ տեղադրված կադրում Սոֆին կերպարանք էր ծովափին։ Նա կրում էր պուտավոր պրինտով լողազգեստ, մոխրագույն վերնազգեստ, ծղոտե լայնեզր գլխարկ։ Լողափնյա կերպարը երգչուհին համադրել էր արեւային ակնոցի հետ։ Երգչուհին հավաքել էր մազերը, առանց շպարի էր։ Հրապարակմանը կից Սոֆին գրել էր․ «Թունիսը դիմավորեց սիրով ու ջերմությամբ) ու շաաաա՜տ տաք արևով +38 )»։



© NEWS.am STYLE