«Բնական»․ Էմմա Սապունջյանի լուսանկարը

23:46   5 օգոստոսի, 2021

Երիտասարդ դերասանուհի Էմմա Սապունջյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է քնքուշ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Էմման կրում է սպորտային հագուստ․ սպիտակ գույնի, պատառոտված ջինսե տաբատ, վարդագույն բլուզ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, մեղմ շպարով։

«Քանի դեռ ես անտառում փոշոտ, մրոտ, կեղտոտ նստած եմ, ստեղ սենց բարի պուպուշ ֆոտո փոստեմ...», - հրապարակմանը կից գրել է դերասանուհին։ Իսկ հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են կատարել․ «Բնական»։

Ավելի վաղ հրապարակված կադրում Էմման կրում էր սեւ բլուզ, ծաղկավոր կիսաշրջազգեստ։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ Նրա կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ «Աղջկան վայել կեցվածքով նստել, գլամուռ հայացքով նկարվե՞լ... Փֆֆֆֆ, ո՞ւմ տեղն եք ինձ դրել», - հրապարակումը մակագրել է դերասանուհին։

 



© NEWS.am STYLE