Ռեփեր Քանյե Ուեսթն ուղիղ եթերում ավարտում է «Donda» ալբոմը

23:18   5 օգոստոսի, 2021

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը եւս մեկ ուղիղ հեռարձակում է սկսել իր նոր՝ «Donda» ստուդիական ալբոմի պրեմիերայի նախաշեմին, որը պետք է ներկայացվի Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի Mercedes-Benz մարզադաշտում: Այս մասին հայտնել է  Apple Music-ի մամուլի ծառայությունը, որով տեղի կունենա ուղիղ եթերը։

Ուեսթը սկսել է ժամացույցի սթրիմը, որը ժամանակ է հաշվարկում մինչեւ ուրբաթ օրը՝ օգոստոսի 6-ին, երբ ալբոմը պետք է պաշտոնապես հայտնվի ազատ հասանելիության բոլոր սթրիմինգային հարթակներում:

Հիշեցնենք, որ սկզբնապես «Donda»-ն պետք է թողարկվեր հուլիսի 23-ին՝ հուլիսի 22-ի համանման ուղիղ եթերից հետո։ Սակայն Ուեսթը հետաձգել է թողարկումն օգոստոսի 6-ին՝ նյութը լրամշակելու նպատակով։ Ռեփերը ժամանակավորապես բնակություն է հաստատել Ատլանտայում, որտեղ ավարտում էր ալբոմի վրա աշխատանքը։



© NEWS.am STYLE