Հրապարակվել է «Քայլող մեռյալների» եզրափակիչ եթերաշրջանի նոր թիզերը

10:24   6 օգոստոսի, 2021

«Rotten Tomatoes» պորտալը թողարկել է «Քայլող մեռյալների» եզրափակիչ եթերաշրջանի հերթական թիզերը։ Կարճ հոլովակը ցույց է տալիս գլխավոր հերոսներին ու երեխաներին, ինչպես նաեւ հիշեցնում այն մասին, որ գլխավոր սպառնալիքը վաղուց զոմբիները չեն։

Տասնմեկերորդ եթերաշրջանում կհայտնվի նոր ֆրակցիա, որին հանդիսատեսին ցույց են տվել նախորդ եթերաշրջանի բոնուսային էպիզոդների ընթացքում։ Իրենց դերերին կվերադառնան Նորման Ռիդուսը, Մելիսա Մաքբրայդը, Լորեն Քոհենը, Քրիստիա Սերատոսը, Ջոշ ՄաքԴերմիթը, Սեթ Գիլիամը, Ռոս Մարքվանդը, Ջեֆրի Դնին Մորգանը եւ այլք։

Եզարափակիչ եթերաշրջանը 24 սերիա կունանա, երեք շարքից առաջինի թողարկումը ծրագրված է 2021թ․-ի օգոստոսի 22-ին։ Եզրափակիչ սերիաները կթողարկվեն 2022թ․-ին։

 Աղբյուրը՝ Kanobu



© NEWS.am STYLE