11:11 6 օգոստոսի, 2021Դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Աննան հետաքրքիր նախշերով հագուստ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու ցույց է տվել բնական գեղեցկությունը․ դերասանուհին շպարված չէ։ «Կյանքը գեղեցիկ է»,- հրապարակման մեկնաբանություններում անգլերենով գրել է Աննան։

Ավելի վաղ Աննան ընտանեկան ջերմ լուսանկար էր հրապարակել։ Նա կադրերում պատկերված էր ամուսնու՝ դերասան Դավիթ Աղաջանյանի հետ։ Երիտասարդ զույգը ջերմ գրկախառնված էր։ Աննան կրում էր հետաքրքիր նախշերով կարճ կիսատաբատ, ոճային բլուզ։ Նրա մազերն արձակված էին, իսկ կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Աննան հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն նրա հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին ուղղել զույգին․ «Ներդաշնակ զույգ», «սիրուն զույգ»։