«Ջրահարս». ինչ լողազգեստ է ընտրում Նազենի Հովհաննիսյանն այս ամռան համար

13:37   6 օգոստոսի, 2021

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը հանգստի է մեկնել Թունիս, որտեղից պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում։

Հրապարակված նոր կադրերում դերասանուհին պատկերված է ջրում։ Նազենին ամառային հանգստի համար սեւ բիկին է ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցիկ կազմվածքը։ «Ծովն ու երկինքը հավիտենության խորհրդանիշներն են։ Մարդ ծովի պես լիներ՝ ինքնամաքրվող ու երկնքի պես՝ մաքրամաքուր»,- հրապարակումը մակագրել է դերասանուհին։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու նրան բազմաթիվ դրական խոսքեր են գրել․ «Ջրահարս», «զարդարել ես ծովը»։

Ավելի վաղ տեղադրված կադրում հաղորդավարուհին կրում էր ջինսե տաբատ, ճերմակ բլուզ, մարզակոշիկներ։ Նա արձակել էր մազերը, նվազագույն շպար ընտրել։ «Ինձ ու քեզ փոթորիկն է միացրել՝ սիրո փոթորիկը, քամին ի՞նչ է, որ մեզ անջատի կամ խառնի... նրան կխճճեմ մազերիս մեջ ու կգերեմ, սիրո գերությունից ո՞վ է ազատվել որ... ոչ նա, ոչ մենք... Փոթորկոտ հոգիները ազատ են ամենից ու բոլորից, ու, թե գերի են՝ միայն սիրուն: Չմտածես, իրարով փոթորկվածները միասին էլ կհանգչեն... նույն սրտում», - հրապարակմանը կից գրել է հաղորդավարուհին, օգտագործել «ընկերոջս» հեշթեգը:



© NEWS.am STYLE