2022-ին «Գրեմմի» մրցանակաբաշխության համար «ներառականության պայման» կսահմանվի աշխատակազմի ռասայական եւ մշակութային բազմազանության վերաբերյալ

12:43   6 օգոստոսի, 2021

ԱՄՆ ձայնագրման ազգային ակադեմիան հայտարարել է, որ «Գրեմմի» մրցանակաբաշխության 64-րդ ամենամյա արարողությունը 2022թ․-ին անց կկացվի նոր սկզբունքներով։ Սահմանվի «ներառակայության պայմանը», որը երաշխավորում է աշխատակազմի եւ մասնակիցների բազմազանությունը։

«Ներառակայության պայմանը» ստեղծվել է #ChangeMusic նախաձեռնության շրջանակներում «Color of Change» կազմակերպության հետ։ Ակադեմիայի ներկայացուցիչները պնդում են, որ «Գրեմմին» կդառնա աշխարհի առաջին մրցանակաբաշխությունը, որում դրույթ կընդունվի աշխատազմի մշակութային եւ ռասայական բազմազանության վերաբերյալ։

«Ակադեմիան շարունակում է վերափոխումների իր ճանապարհը, եւ մեր ոլորտի բազմազանության ապահովումն ընկած է մեր յուրաքանչյուր որոշման հիմքում։ Մենք ձգտում ենք ներառականության մթոնոլորտի ստեղծման մեր ոլորտի մասշտաբներում եւ հույս ունենք, որ մեր ջանքերն օրինակ կդառնան երաժշտական հանրության մեր գործընկերների համար»,- պնդում է ձայնագրման ակադեմիայի գլխավոր տնօրեն Հարվի Մեյսոն կրտսերը։

«Ներառականության պայմանները» պարտավոր են կատարել ձայնագրման ակադեմիան եւ պրոդյուսերական ընկերությունը, որը կզբաղվի մրցանակաբաշխության կազմակերպմամբ։ Ըստ պայմանագրի՝ ընկերությունները պարտավոր են բեմում եւ բեմից դուրս ներգրավվել մարդկանց, որոնց «պատմականորեն եւ համակարգված թույլ չեն տվել ոլորտում աշխատանք կատարել»։ «Գրեմմի» համար ներառականության ամբողջական տեքստը կհրապարակվի սեպտեմբերի 16-ին։

2022թ․-ից թեկնածուներին, որոնք ընտրում են «Տարվա սկավառակ», «Տարվա երգ», «Տարվա ձայնագրություն» եւ «Լավագույն նոր արտիստի» անվանակարգերի հավակնորդներին, կընտրեն Ակադեմիայի անդամները։ Նախկինում դրանով զբաղվում էին գաղտնի կոմիտեների ներկայացուցիչները, որոնց աշխատանքից դժգոհ էին մրցանակաբաշխության բազմաթիվ մասնակիցներ։

Աղբյուրը՝ Buro 24/7

 



© NEWS.am STYLE