Մեգան Մարքլը պատահաբար ցույց է տվել նորածին դստեր դեմքը

16:39   6 օգոստոսի, 2021

Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, օրերս Մոնթեսիտոյում գտնվող իր առանձնատանը նշել է 40-ամյա հոբելյանը։ Սասեքսի դուքսերի «Archewell» բարեգործական հիմնադրի պաշտոնական կայքում հրապարակվել է նրա եւ դերասանուհի Մելիսա Մաքքարթնիի խոսակցության տեսագրությունը։ Կադրում է հայտնվել Սասեքսի դքսուհու աշխատանքային սեղանը, որի վրա նրա ընտանիքի անդամների լուսանկարներն են։ Բացի արքայազն Հարիից եւ Արչիից՝ դրված է եղել նաեւ փոքրիկ Լիլիբեթի լուսանկարը, որը լույս աշխարհ է եկել 2021թ․-ի հունիսին․ ծնողները նրան դեռ չեն ներկայացրել լայն հանրությանը։ Լուսանկարում փոքրիկին գրկել է արքայազն Հարին։

Սասեքսի դքսուհու եւ արտիստի խոսակցության թեման կանայք են, որոնք COVID-19-ի համավարակից հետո բրրդ վիճակում են։ Մարքլը ցանկանում է օգնել գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, որոնք աշխատանք են փնտրում։

View this post on Instagram

A post shared by Archewell by Harry and Meghan (@archewell_hm)

«Կարծում եմ՝ հովանավոր լինելը կանանց ինքնավստահությունը վերադարձնելու ու նրանց ֆինանսական անկախությունը վերականգնելու միջոցներից մեկն է։ Իմ ծննդայն օրը ես 40 ընկերների՝ ակտիվիտսներ, մարզիկներ, նկարիչներ եւ համաշխարհային լիդներներ, խնդրել եմ ստեղծել «հովանավորության իրենց 40 րոպեները»՝ աջակցելու համար կանանց»,- նշել է արքայազն Հարիի կինը։



© NEWS.am STYLE