«Յուրահատուկ». Յուլյա Ֆինկի ամառային լուքը

19:55   6 օգոստոսի, 2021

Դերասանուհի Յուլյա Ֆինկը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին բաց գույնի շրջազգեստ է կրում, տոպ եւ վանդակավոր պիջակ։ Հաղորդավար Արտյոմ Կարապետյանի կինը բարձրակրունկներ է ընտրել, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ գլխաշոր, արեւային ակնոց։ Հետեւորդները գնահատել են կերպարն ու դրական խոսքեր են գրել․ «Յուրատահուկ»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երկու երեխաների երիտասարդ մայրիկը սպիտակ լայնեզր տաբատ էր կրում, որը համադրել էր նույն գույնի տոպի ու սեւ վերնաշապիկի հետ։ Յուլյան հավաքել էր մազերը, ցածրակրունկներ ընտրել։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ ոճային պայուսակ, ականջօղեր, արեւային ակնոց։



© NEWS.am STYLE