«Հայաստանն ուրիշ է». Զարուհի Բաբայանի լուսանկարը հանգստից

21:44   6 օգոստոսի, 2021

Երգչուհի Զարուհի Բաբայանն ընտանիքի հետ ծովափնյա հանգստի է մեկնել։ Նա հաճախ է պատմում տպավորությունների մասին՝ նոր լուսանկարներ հրապարակելով։

Այս անգամ հրապարակված կադրերի մեկնաբանություններում երգչուհին նշել է՝ Հայաստանն ուրիշ է։ «Այստեղ հասկանում ես, որ Հայաստանի 4 եղանակներըն շքեղ են, գեղեցիկ, տպավորիչ եւ հիշվող։ Համեմատության մեջ կասեմ նորից՝ Հայաստանն ուրիշ է (ամեն տարի նույնն եմ մտածում),- գրել է նա։

Ավելի վաղ երգչուհին ընտանեկան կադրեր էր տեղադրել․ լուսանկարներում Զարուհի Բաբայանը պատկերված էր ամուսնու հետ։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ «Հավասարակշռություն գտնելը այնքան էլ հեշտ բան չէ, բայց եթե կա մեկը... Երկուսով ամեն ինչ հեշտ է»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE