Արքայազն Հարին կարեւոր ելույթի ժամանակ նվաստացրել է Մեգան Մարքլին

10:13   7 օգոստոսի, 2021

Օգոստոսի 4-ին Մեգան Մարքլը նշել է իր 40-ամյակը։ Իր ծննդյան օրը Սասեքսի դքսուհին տեսանյութ է ձայնագրել ուժերի հանդեպ կանանց անվստահության թեմայով։ Նկարահանումների ժամանակ երեւացել է Մեգանի ամուսինը՝ արքայազն Հարին, ով իր տարօրինակ պահվածքով ասեկոսեներ լուրեր է հրահրել իր ընտանիքի մասին:

Դերասանուհի Մելիսա Մաքքարթնիի հետ Մեգանը խոսել է այն կանանց մասին, ովքեր անվստահություն են զգում։ Չնայած նրան, որ Մաքքարթնիի ու Մեգանի բարձրացրած թեման շատ լուրջ էր, ի վերջո, ողջ ուշադրությունն իր վրա է սեւեռել արքայազն Հարին: Հատուկ, թե ոչ, բայց Մեգանի ամուսինը հայտնվել է կադրի մեջ եւ սկսել է աճպարարույամբ զբաղվել թենիսի գնդակներով:

Սասեքսի դուքսին հետեւելով Մելիսա Մաքքարթին չի կարողացել զսպել ծիծաղը։ Այո, եւ Մեգանին է ուրախացրել ամուսնու պերֆորմանսը, թեեւ սկզբում նա շատ է շփոթվել: Իհարկե, Մեծ Բրիտանիայում Հարիի վարքն անմիջապես դարձել է թեժ վեճերի առարկա։ Եղիսաբեթ II -ի թոռան զվարճալի արարքը հանկարծակի ընկալվել է որպես օգնության ազդանշան։

Թագավորական փորձագետ եւ «Հարի. զրույցներ արքայազնի հետ» գրքի հեղինակ Անժելա Լեւինը վստահ է, որ Սասեքսի դուքսը տառապում է Մեգանի հետ ամուսնության մեջ: Արքայադուստր Դիանայի կրտսեր որդու ենթադրյալ հիմար պահվածքը խոսում է այն մասին, որ նա դժբախտ է, իրեն իր տեղում չի զգում ու ցանկանում է տուն՝ Մեծ Բրիտանիա վերադառնալ: Լեւինի կարծիքով՝ եթերը վարող Մեգան Մարքլի ֆոնին թենիսի գնդակներով Հարիի համարը կարելի է ընկալել որպես օգնության ենթագիտակցական ճիչ:

«Ես կարծում եմ, որ դա ծիծաղելի չէ։ Խեղճ Հարին տառապում է, դա երեւում է։ Նա կարծես արգելափակված է փոքր տղայի մարմնում՝ բազմաթիվ վախերով», - հաղորդում է wday.ru-ն՝ հղում կատարելով աղբյուրին։

Հայտնի չէ, թե ինչպես են Հարին եւ Մեգանը վերաբերում իրենց մասին հերթական լուրերին: Ընդհանուր առմամբ, Մարքլի ծննդյան օրը լավ է անցել: Սասեքսի դքսուհին շատ ջերմ շնորհավորանքներ է ստացել, այդ թվում՝ ամուսնու ազգականներից:

Աղբյուրը՝ Экспресс газета



© NEWS.am STYLE