Քայլի Ջենները ներկայացրել է դիմահարդարման նոր հավաքածու

14:09   7 օգոստոսի, 2021

Օգոստոսի 10-ին կլրանա Instagram-ի աստղ եւ միլիոնատեր Քայլի Ջեների 24 ամյակը: Իր ծննդյան օրը Քայլին որոշել է նշել հերթական հավաքածուի թողարկումը եւ, երկար չմտածելով, այն անվանել է «24»: Նոր շարքի թեմատիկան ոսկին է իր բոլոր դրսեւորումներով, սկսած գովազդային արշավից եւ շապիկների ձեւակերպումից վերջացրած դրանց բովանդակությամբ:

Հավաքածուի մեջ ներառվել են ստվերաներկերի երկու տեսակ՝ տաք երանգներով, որն ինքնին հիշեցնում է ոսկե ձուլակտորը, եւ հեղուկ ստվերներ՝ երկու շողացող տարբերակներով: Մեկ այլ միջոց, որը նման է հեղուկ ոսկու, դարձել է մարմնի համար շիմմերը: Ավանդույթի համաձայն, հավաքածուն չի շրջանցել մի քանի տարբերակների շուրթերի փայլը եւ «տեսանելի է տիեզերքից» ոճով հայլայթերը:

Աղբյուրը՝ PeopleTalk



© NEWS.am STYLE