12:39 7 օգոստոսի, 2021Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում կերպարանք է ընդունել վերելակում։

Հրապարակված նոր կադրերում դերասանուհին կրում է սպիտակ հանդերձանք․ գոտկատեղը բարձր, լայն փողքերով տաբատ, երկար վերնաշապիկ։ Նրա մազերը հավաքված են, առօրյա շպարով է, իսկ կերպարն ամբողջացրել են աքսեսուարները, հագուստի երանգի արեւային ակնոցը, ծաղկավոր պայուսակը։ Հրապարակմանը կից հաղորդավարուհին գրել է․ «Աշխարհի բոլոր արևներն ու քամիները քեզ նվեր», ապա հավելել է «#իմԵրևան» հեշթեգը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված էր ջրում։ Նազենին ամառային հանգստի համար սեւ բիկին էր ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցիկ կազմվածքը։ «Ծովն ու երկինքը հավիտենության խորհրդանիշներն են։ Մարդ ծովի պես լիներ՝ ինքնամաքրվող ու երկնքի պես՝ մաքրամաքուր»,- հրապարակումը մակագրել էր դերասանուհին։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու նրան բազմաթիվ դրական խոսքեր են գրել․ «Ջրահարս», «զարդարել ես ծովը»։