Երգչուհի Մաքսիմն ամբողջությամբ ուշքի է եկել

13:09   7 օգոստոսի, 2021

Երգչուհի Մաքսիմն ամբողջությամբ ուշքի է եկել, նրա օրգանիզմի բոլոր գործառույթները կարգին են, հաղորդվում է «ВКонтакте»-ի արտիստուհու պաշտոնական խմբի էջում:

Երգչուհին թոքերի արհեստական օդափոխության ապարատին միացել էր հունիսի 19-ին, ընդ որում կորոնավիրուսի թեստը բացասական էր: Մի քանի շաբաթ նա գտնվում էր արհեստական կոմայի մեջ՝ ծանր վիճակում։ Օգոստոսի 3-ին Մաքսիմի ներկայացուցիչը հայտնել էր, որ երգչուհին գիտակցության մեջ է եւ ապաքինվում է:

«Հիմա մեր Մարինան գիտակցության է եկել, արդեն ամբողջությամբ ուշքի է եկել։ Այո, բնականաբար, նա ակտիվորեն շփվում է բոլոր բժշկական անձնակազմի հետ։ Նորմալ մարդը հստակ, պարզ գիտակցության մեջ է, ծիծաղում եւ կատակում է: Ամեն ինչ հիշում է, հիշողությունը գերազանց է, օրգանիզմի բոլոր գործառույթները նորմալ են», - ասված է հաղորդագրության մեջ:

 

Աղբյուրը՝ Ria.ru



© NEWS.am STYLE