Զարուհի Բաբայանի եւ ամուսնու սիրառատ լուսանկարը

15:49   7 օգոստոսի, 2021

Երգչուհի Զարուհի Բաբայանն ընտանիքի հետ ծովափնյա հանգստի է մեկնել։ Նա հաճախ է կիսվում տպավորություններով, ընտանեկան ջերմ կադրերով։

Այս անգամ հրապարակված կադրերում սիրված երգչուհին պատկերված է ամուսնու հետ։ Նրանք ջերմ գրկախառնված են։ Զարուհի Բաբայանի մազերը հավաքված են, առանց շպարի է։ Զույգը կրում է սպիտակ հագուստ, ինչի մասին էլ երգչուհին անդրադարձել է գրառման մեջ։

Սիրառատ կադրին կից նա գրել է․ «Ամռանը վառ գույները շատ գրավում են, բայց սպիտակին հավատարիմ եմ մնում միշտ։ Մաքուր, ճերմակ, թափանցիկ, անարատ, անբիծ…»։

Ավելի վաղ հրապարակված կադրերի մեկնաբանություններում երգչուհին նշել էր՝ Հայաստանն ուրիշ է։ «Այստեղ հասկանում ես, որ Հայաստանի 4 եղանակներըն շքեղ են, գեղեցիկ, տպավորիչ եւ հիշվող։ Համեմատության մեջ կասեմ նորից՝ Հայաստանն ուրիշ է (ամեն տարի նույնն եմ մտածում),- գրել էր նա։



© NEWS.am STYLE