«Բարին գործեք ու թույլ մի տվեք ձեր կողքին մնալ որեւէ մեկին, ով չի գնահատի ու կանարգի ձեր անձը»․ Անահիտ Շահբազյան

19:45   7 օգոստոսի, 2021

Տաղանդավոր երգչուհի Անահիտ Սահբազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով հրապուրիչ կերպարում։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում երգչուհին կրում է մարմնագույն բլուզ, սեւ ժիլետ։ Անահիտի մազերը կիսով չափ հավաքված են, նուրբ ու ընդգծված շպարով է։ Հրապարակմանը կից նա գրել է․

«Յուրաքանչյուր մարդ ինքն է հարթում իր ճանապարհը եւ ինքն է պատասխանատու իր արարքների համար։ Բարին գործեք ու թույլ մի տվեք ձեր կողքին մնալ որեւէ մեկի, ով չի գնահատի ու կանարգի ձեր անձը։ Կյանքը շատ կարճ է ու թանկ… Չարժե ժամանակ վատնել այն մարդկանց հետ, որոնց մեջ ՍԵՐ չկա հանդեպ ձեզ… ուշադիր եղեք ու իրապես ձեզ սիրող եւ գնահատող մարդկանց հետ անցկացրեք օրը։ Ու միշտ աղոթեք»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղադրված կադրում երգչուհին ամուսնու հետ էր պատկերված։ Ամուսինները բռնել էին ձեռք ձեռքի եւ կերպարանք էին ընդունել գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Հրապարակմանը կից երգչուհին շնորհավորելով ամուսնու տարեդարձեը՝ գրել էր․

«Կա ՍԵՐ ու էլ ոչ մի բան չի երևում այդ զգացմունքի կողքին։

Ես երջանիկ եմ, որ ունեմ քեզ իմ կյանքում…որ ծնվել ենք Երևանում, բայց ծանոթացել Շուշիում, որ ունենք անուշ բալիկ ու լիքը երազանքներ, որոնք կամաց կամաց իրականանում են»։



© NEWS.am STYLE