«Թագուհի»․ Եվա Բաղդասարյանի լուսանկարը Սեւանի ափից

10:49   8 օգոստոսի, 2021

Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է գրավիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Եվան կրում է երկարափեշ, ատլասե, սեւ գույնի զգեստ, ինչն ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը, բարձրակրունկներ։ Դերասանուհու մազերն արձակված են, վառ ու ընդծված շպարով է։ Հրապարակումը նա չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել՝ գրելով․ «Թագուհի», «Սիրուն»։

Նշենք, որ օրերս հրապարակված կադրերում Եվան ծակային պրինտով զգեստ էր կրում, որը բաց էր ուսերի հատվածում։ Դերասանուհին սպիտակ բարձրակրունկներ էր ընտրել, արձակել մազերը։ Կերպարն ամբողջացնում էր արտահայտիչ դիմահարդարումը։



© NEWS.am STYLE