«Նրբություն»․ Աննա Թովմասյանը՝ հմայիչ կերպարում

11:51   8 օգոստոսի, 2021

Երգչուհի Աննա  Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Աննան կերպարանք է ընդունել ոտքի հատվածում բացվածքով, ատլասե, ամառային զգեստով, ինչը համադրել է բարձրակրունկների հետ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը հավաքել է մազերը, նախապատվությունը տվել նուրբ շպարին։ Հրապարակմանը կից Աննան գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազում հաճոյախոսություններ են ուղղել․ «Նրբություն»։

Օրերս հրապարակված կադրերում Աննան պատկերված էր ամուսնու՝ երգիչ Արամեի հետ։ «Իմ սեր»,- հրապարակումը մակագրել էր երիտասարդ մայրիկը, որն, ինչպես միշտ, ոճային հագուստ էր ընտրել։  



© NEWS.am STYLE