14:32 8 օգոստոսի, 2021Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է սիրելիի հետ, ով օրեր առաջ Սոնային ամուսնության առաջարկություն է արել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում զույգը կերպարանք է ընդունել տորթի մոտ։ Սոնան կրում է սպիտակ գույնի հանդերձանք, նրա մազերը կիսով չափ հավաքված են, դիմահարդարումն ընդգծել է կարմիր շրթներկով։ Զույգը մեղմ ժպտում է։ Հրապարակմանը կից տաղանդավոր երգչուհին սիրտ սմայլիկ է դրել, սակայն հետեւորդներն ավելի խոսուն են գտնվել՝ զույգին մաղթելով երջանկություն, սեր․ «Սեր եք»։

Նշենք, որ օրերս հրապարակված կադրերում Սոնան երկար զգեստ էր կրում, որը զարդարված էր գոտիով։ Երգչուհին այն համադրել էր սպորտային կոշիկի հետ։ Նա արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր ուղղել երգչուհուն․ «Սիրուն»։