Խորը դեկոլտեով երկարափշ զգեստ․ Լուիզա Ներսիսյանը՝ շքեղ կերպարում

19:46   8 օգոստոսի, 2021

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը միշտ աչքի է ընկնում իր անթերի կերպարներով եւ սլացիկ կառուցվածքով: Դերասանուհին նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է շքեզ կերպարում։

Իր Instagram-ում հրապարակված կադրերում Լուիզա Ներսիսյանը կրում է խորը դեկոլտեով, նարնջագույն երանգի երկարափեշ զգեստ, որը համադրել է մանուշակագույն գոտու հետ։ Դերասանուհու մազերը հավաքված են, վառ շպարով է։ Լուիզա Ներսիսյանի շքեղ կերպարը համալրում է գոտու երանգի մեծ ականջօղը։ Հրապարակեւմը նա չի մեկնաբանել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում նա վանդակավոր շապիկ էր կրում։ Դերասանուհին արձակել էր մազերն, իսկ վառ շպարն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ «Քիչ սթրես ապրեք եւ վայելեք լավագույնը»,- հրապարակումը մակագրել էր նա։ «Յուրահատուկ եւ միշտ տարբերվող», «ռումբ»,- մեկնաբանություններում նրան հաճոյախոսություններ էին ուղղել օգտատերերը։

 

 

Լուսանկարները՝ photographer_felx

 



© NEWS.am STYLE