Լողազգեստ, ծով, ավազ․ Թամարա Պետրոսյանը կիսվել է լողազգեստով լուսանկարով

21:35   8 օգոստոսի, 2021

Դերասանուհի Թամարա Պետրոսյանն ընկերների հետ մեկնել է ծովափնյա հանգստի, որտեղից հետեւորդների հետ կիսվում է լուսանկարնորվ եւ տեսանյութերով։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին կերպարանք է ընդունել ծովափին։ Նա ջրի մեջ է, կրում է լողազգեստ, ինչն ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում Թամարան նշելով դերասանուհի Սոնա Մաթեւոսյանին՝ գրել է․ «Էէէէէ... @sona_matevosian, դու որ չլինեիր, ես սկի սենց նկարվողը չէի»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին դեղին գույնի սպորտային համազգեստ էր կրում, որի վրա Արցախի խորհրդանիշ «Դեդո Բաբոյի» պատկերն է։ Թամարայի մազերն արձակված էին, նա առանց շպարի էր։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել էր․ «Կարոտ ... քարքարոտ ... չհանձնվող», իսկ հետեւորդներն ու երկրպագուները մեկնաբանությունների հատվածում գրել էին․ «Իդեալ», «Քնքուշ»։



© NEWS.am STYLE