Պուգաչովայի երեխաների փոխնակ մայրը հայտնվել է սկանդալի կենտրոնում

12:31   9 հոկտեմբերի, 2013

30-ամյա Ելենա Շիրինինան դարձել է Ռուսաստանի ամենահայտնի փոխնակ մայրը: Մեկ օր առաջ Իրինային Россия-1 հեռուստաալիքի «Ուղիղ եթեր» հաղորդման ժամանակ ներկայացրել են որպես Պուգաչովայի եւ Գալկինի երեխաների փոխնակ մայրը:

Սակայն իրականում դա այդպես չէ: Նա իրոք այլ զույգերին ծառայություններ է մատուցել որպես փոխնակ մայր, բայց ոչ Պրիմադոննայի համար:

«Ուղիղ եթեր» հաղորդումը դիտած իմ էջի հարգարժան ընթերցողնե'ր: Ես Պուգաչովայի համար հանդես չեմ եկել որպես փոխնակ մայր: Ես ընդհամենը մեկ երեխա ունեմ: Ես չեմ հասկանում, թե ինչպես է ընդհանրապես համացանցում երկու երեխաների մասին տեղեկություն հայտնվել: Ես հերթական անգամ դիտեցի հաղորդումը եւ նույնը Ձեզ եմ խորհուրդ տալիս անել: Ուշադի'ր եղեք: Այնտեղ բառ անգամ չկա այն մասին, որ ես նրանց փոխնակ մայրն եմ եղել: Այո, Կորչեւնիկովը մի տեսակ ինտրիգով է հասցրել այդ տեղեկությունները՝ ինձ փոխնակ մայր անվանելով, սակայն նա ընդհամենը փոխնակ մայր է ինձ անվանել, այլ ոչ թե Պուգաչովայի երեխաներին ծնած փոխնակ մայր», - հայտարարել է աղջիկը սոցցանցի իր էջում:

Աղջկա խոսքերով, նրան արդեն առաջարկել են հանդես գալ հերքումով, սակայն նա դեռ չի տվել իր համաձայնությունը, որովհետեւ կորցրել է հեռուստաալիքի հանդեպ իր վստահությունը: Շիրինինան հավատացնում է, որ եթե Պուգաչովայի եւ Գալկինի երեխաների փոխնակ մայրը լիներ, երբեք իրեն չէր բացահայտի եւ, առավել եւս կհրաժարվեր , եթե պրոդյուսերները նախօրոք իրեն առաջարկեին հանդես գալ որպես աստղերի երեխաների փոխնակ մայրը:«Հիմա թաքնվել եմ ուզում, -ասում է Շիրինինան, - որքա~ն զզվելի է այդ ամենը: Եւ նրանց խմբագիրն էլ այդ ամենից հետո դեռ գրում է «շնորհակալություն»:



© NEWS.am STYLE