«Մեգանը շատ մակերեսային է». դքսուհու եղբայրը կրկին քննադատել է նրան

14:12   9 օգոստոսի, 2021

Արքայազն Հարիի կնոջ եղբայրը՝ Թոմաս Մարքլ կրտսերը, դարձել է «Մեծ եղբայր» իրապատում-շոուի ավստրալական տարբերակի մասնակիցը եւ իր ներածական խոսքը սկսել է՝ դքսուհուն ու նրա ամուսնուն վիրավորելով, հայտնում է Daily Mail-ը։ 

Թոմաս Մարքլ կրտսերը հայտարարել է, թե Մեգան Մարքլը «կկործանի ամուսնու կյանքը։ «Ես Մեգան Մարքլի եղբայրն եմ, ես ավագն եմ»,- 55-ամյա Մարքլի խոսքերը մեջբերել է պարբերականը։ «Ես արքայազն Հարիին ասել եմ․ «Ես կարծում եմ՝ նա կկործանի ձեր կյանքը։ Նա շատ մակերեսային է»»,- ընդգծել է նա։

Ի դեպ, Թոմասը դատապարտված է եղել։ 2017թ․-ին նրան մեղավոր են ճանաչել հարբած վիճակում կնոջն ատրճանակով սպառնալու համար։ 

Ավելի վաղ թագավորական լուսանկարիչ Քոնթ Գեւինը հայտարարել է, որ հնարավոր է՝ Մեգան Մարքլի եւ արքայազն Հարիի ամուսնությունը փլուզման եզրին է։ Նա կարծում է, որ Սասեքսի դքսուհին արքայական ընտանիքի կողմից այդպիսի ճնշման չէր սպասում, երբ ամուսնանում էր Հարիի հետ։  



© NEWS.am STYLE