17:39 9 օգոստոսի, 2021Դերասանուհի Մերի Մակարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր դասական կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Մերին Սեւ զգեստ է կրում։ Դերասանուհին արձակել է ուղիղ հարդարված մազերը, նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Այս երեկոյի տրամադրությունը»,- հրապարակումը մակագրել է նա։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու արտահայտիչ դիմահարդարում ընտրել։ «Ես ցանկանում եմ․․․»,- մեկնաբանություններում գրել էր Մերին։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր գրել։