Հմայիչ. Յուլյա Ֆինկի լուսանկարը

13:39   9 օգոստոսի, 2021

Դերասանուհի Յուլյա Ֆինկը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում դերասանուհին սեւ հագուստ է կրում։ Երկու երեխաների մայիկը հավաքել է մազերը, նախընտրել է վառ դիմահարդարում։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները՝ ականջօղեր, նուրբ վզնոց։ «Բարի լույս»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին բաց գույնի շրջազգեստ էր կրում, տոպ եւ վանդակավոր պիջակ։ Հաղորդավար Արտյոմ Կարապետյանի կինը բարձրակրունկներ էր ընտրել, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ գլխաշոր, արեւային ակնոց։ Հետեւորդները գնահատել էին կերպարն ու դրական խոսքեր էին գրել․ «Յուրատահուկ»։



© NEWS.am STYLE