«Վայելիր յուրաքանչյուր պահ». Հասմիկ Կարապետյան (ֆոտո)

18:41   9 օգոստոսի, 2021

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Հասմիկն արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Երկու երեխաների մայրիկը խոշոր վզնոց է կրում։ «Վայելիր յուրաքանչյուր պահ»,- մեկնաբանություններում անգլերենով գրել է երգչուհին, իսկ հետեւորդները նրան հաճոյախոսություններ են ուղղել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Հասմիկը հավաքել էր մազերը։ Երկու երեխաների մայրիկը բնական շպար էր ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր էին գրել․ «Գեղեցիկ հոգի», «Սիրուն Հասմիկ»։

 



© NEWS.am STYLE