13:35 9 հոկտեմբերի, 201349-ամյա Լոլիտա Միլյավսկայան, ով արդեն Եվա անունով 14-ամյա դուստր ունի, մտադրություն է հայտնել հետեւել Պուգաչովայի օրինակին եւ երեխա ունենալ փոխնակ մոր օգնությամբ: Լոլիտան հայտնել է իր ցանկության մասին Անդրեյ Մալախովի՝ Առաջին ալիքում հեռարձակվող «Թող խոսեն» շոուի ժամանակ, որտեղ քննարկվել է ռուսաստանյան շոու բիզնեսի ամենահայտնի զույգի՝ Ալլա Պուգաչովայի եւ Մաքսիմ Գալկինի երկվորյակների ծննդի թեման, գրում է «Дни» պարբերականը:
Զրույցի ժամանակ Լոլիտան ինքն էլ է մտածել իր ամուսնու՝ 37-ամյա թենիսիստ Դմիտրի Իվանովի համար երեխա ունենալու մասին:
«Դա երեխա ունենալու ցանկությունն է: Մինչ անընդհատ քննարկվում է զույգերի տարիքային տարբերությունը, հսկայական համարձակություն կպարգեւի նրանց, ովքեր երեխա են ուզում ունենալ, սակայն վախենում են՝ զոհ գնալով նախապաշարմունքներին. այս տարիքում կարելի է, իսկ այն տարիքում՝ ոչ», - բացատրել է Լոլիտան: