Քսենիա Բորոդինան պատասխանել է հեյթերներին, որոնց դուր չի հաղորդավարուհու կազմակերպած երեկույթն ամուսնալուծության առիթով

22:14   9 օգոստոսի, 2021

Նախորդ շաբաթ Քսենիա Բորոդինան եւ Կուրբան Օմարովը պաշտոնապես լուծել են իրենց ամուսնությունը։ Ապահարզանը խաղաղ է եղել։ Այդ երեկո Բորոդինան որոշել է նշել իրադարձությունն ու տորթով ու պարերով ուղեկցվող երեկո է կազմակերպել ընկերուհիների հետ։ Հեռուստաաստղը քննադատության է ենթարկվել այդ բուռն ուրախության պատճառով։ Որոշ օգտատերեր նույնիսկ հեռուստաաստղին խորհուրդ են տվել ներել նախկին ընտրյալին եւ պահպանել ընտանիքը հանուն երեխաների։ Բորոդինան մի քանի ժամ առաջ որոշել է պատասխանել մեղադրանքներին ու հրապարակում է արել Ինստագրամյան էջում։

«Ես չեմ դադարել ընտանեկան մարդ լինել։ Նրանք, ովքեր ինձ խորհուրդներ են տալիս, թե ինչպես էր հարկավոր ապրել․ զբաղվեք ձեր երջանիկ կյանքով ու ձեր հիասքանչ ամուսիններով, իսկ իմ կյանքի դեպքում ես ինքս ինչ-որ կերպ գլուխ կհանեմ։ Ապրեք, ինչպես ճիշտ եք համարում, բայց մի սովորեցրեք մյուսներին, եթե դա ձեր մասնագիտությունը չէ, եթե մարդիկ չեն խնդրել։ Ես անելու եմ այն, ինչ ցանկանում եմ, ապրելու եմ այնպես, ինչպես հարկավոր եմ համարու եւ ես չեմ ամաչում ոչ մի օրվա համար։ «Երջանիկ» կանայք, որ խորհուրդներ եք տալիս, շարունակեք հանդուրժել ամենն, ինչ ցանկանում եք եւ մի նախանձեք, որ ձեզ ամուսնալուծության համար տորթ չեն բերի։ Գուցե դուք ուրախ էիք դրա համար, սակայն ստիպված եք ապրել այնպես, ինչպես ապրում եք։ Բոլորին սեր ու երջանիկ կյանք, սիրեք ու սիրված եղեք»,- հայտարարել է Քսենիան։

View this post on Instagram

A post shared by Ксения Бородина (@borodylia)

Բորդինայի եւ Օմարովի ամուսնալուծության մասին լուրերը տարածվել են հունիսի վերջին։ Կուրբանն ու Քսենիան ամուսնացել են 2015թ․-ին, մի քանի ամիս ծնվել է զույգի դուտրը՝ Թեոնան։

 



© NEWS.am STYLE