Երգչուհի Մաքսիմն առաջին հրապարակումն է արել կոմայում գտնվելուց հետո

17:01   9 օգոստոսի, 2021

Ռուս փոփ երգչուհի Մաքսիմին սովորական հիվանդասենյակ են տեղаփոխում։ Այս մասին նախ գրել է նրա ներկայացուցիչ Մարգարիտա Սոկոլովան, ապա երգչուհին առաջին հրապարակումն է արել կոմայում գտնվելուց հետո։

«Ողջույն բոլորին, ես կրկին ձեզ հետ եմ»,- գրել է արտիստը։ Երգչուհին շնորհակալություն է հայտնել երկրապագուներին, որոնք անհանգստանում էին եւ աղոթում իր առողջության համար։ Մարինան նաեւ թվել է №52 հիվանդանոցի բժիշկների անունները, որոնք պայքարել են իր կյանքի համար։

View this post on Instagram

A post shared by Марина Максимова (@maksimartist)

«Նախկինի նման շատ թույլ եմ, երբ փորձում եմ քայլել, ուժեղ գլխապտույտներ են սկսվում։ Բայց ես հույս ունեմ, որ շուտով տանը կլինեմ՝ ընտանիքիս գրկելու համար։

Ինչ-որ ժամանակով ինձ արգելված են թռիչքներն ու ելույթները։ Թոքերս առայժմ վերականգնվում են, չի կարելի լարել դրանք։ Բայց ես շնորհակալ եմ բոլորիդ, բժիշկներին եւ Աստծուն, որ շարունակում եմ ապրել այս Երկրի վրա եւ թեեւ առայժմ դժվարությամբ, բայց շնչում եմ»,- գրել է աստղը։



© NEWS.am STYLE