Ջոն Տրավոլտան պատմել է, որ արքայադուստր Դիանան երազում էր պարել իր հետ

10:47   10 օգոստոսի, 2021

Ամերիկացի դերասան Ջոն Տրավոլտան պատմել է այն օրվա մասին, երբ ինքը 1985թ․-ին պարել է արքայադուստր Դիանայի հետ: Նա Սպիտակ տանը տեղի ունեցած իրադարձությունները նկարագրել է «Նրանց սեփական բառերով» նոր վավերագրական ֆիլմում, որը ցուցադրել են «PBS» ալիքով։

67-ամյա դերասանի խոսքով՝ իրեն է մոտեցել ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի կինը՝ Նենսին եւ ասել, որ իր հետ պարելն արքայադստեր երազանքն է եղել։ «Մոտավորապես երեկոյան ժամը 10-ին Նենսի Ռեյգանը թփթփացրեց ուսիս ու ասաց․ «Արքայադուստրը․ նրա երազանքներն է պարել քեզ հետ։ Ցանկանո՞ւմ ես այսօր երեկոյան պարել նրա հետ»»,- պատմել է նա։

«Սիրտս սկսում է շատ արագ զարկել, ես թփթփացրի Դիանայի ուսին, նա շրջվեց ու նայեց ինձ, ու ես ասացի․ «Չե՞ս ցանկանում պարել ինձ հետ»»,- ասել է դերասանը, որի խոսքերը մեջբերել է Mail Online-ը։

«Երբ ամեն ինչ ավարտվեց, մենք խոնարհվեցիք միմյանց առաջ, նա հեռացավ, ես հեռացա, եւ իմ կառքը դդումի վերածվեց»,- հավելել է Տրավոլտան։

Դիանայի այցը Սպիտակ տուն նրա՝ ԱՄՆ առաջին պաշտոնական այցի մասն էր արքայազն Չարլզի հետ։

2019թ․-ին արքայադուստր Դիանայի մուգ կապույտ զգեստը, որով նա 1985թ․-ին պարել է դերասան Ջոն Տրավոլտայի հետ, աճուրդում վաճառվել է 260 հազար դոլարով։ Զգեստը ձեռք է բերել կազմակերպություն, որը գտնվում է Միացյալ Թագավորություններում։

 



© NEWS.am STYLE