Ծաղիկներ, ամառային կերպար. Լիլիթ Բասյանի լուսանկարը

11:45   10 օգոստոսի, 2021

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր առօրյա կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Լիլիթն ամբողջությամբ սպիտակ հագուստ է կրում՝ տաբատ, վերնաշապիկ։ Սննդաբանը հավաքել է մազերը, նախընտրել է արտահայտիչ շպար։ Կերպարն ամբողջացրել է ոճային պայուսակը։ Լիլիթի ձեռքում վարդերի փունջ է։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լիլիթը ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր վառ կանաչ շապիկի հետ։ Սննդաբանը սպորտային կոշիկ էր ընտրել ու արձակել մազերը։ «Երբեք, երբեք մյուսներին թույլ մի տվեք համոզել ձեզ, թե ինչ-որ բան բարդ է կամ անհնար»,- մեկնաբանություններում գրել էր նա։

 



© NEWS.am STYLE