EXCLUSIVE. 24-ամյա հայուհին զբաղեցրել է «Տիեզերքի ֆոտոմոդել» մրցույթի առաջին հորիզոնականը (ֆոտո)

21:17   9 հոկտեմբերի, 2013

24-ամյա հայուհի Լուսինե Բեգլարյանը նվաճել է առաջին հորիզոնականը միջազգային Photomodel of the Universe 2013 («Տիեզերքի ֆոտոմոդել») մրցույթում, որը կազմակերպել էր համաշխարհային մեծ ճանաչում ունեցող World League of Beuaty and Fashion կազմակերպության հիմնադիր հայազգի Աշոտ Խաչատրյանը: Մրցույթը անց է կացվել «Աշխարհի արքայադուստր» գեղեցկության եւ նորաձեւության միջազգային հեղինակավոր մրցույթ-փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 5-ը Էգեյան ծովի ափին գտնվող Բոդրում քաղաքում: Մանրամասների մասին տեղեկացանք հենց Աշոտ Խաչատրյանից.


«Մրցույթին մասնակցում էին աշխարհի տարբեր 30 երկրներից ժամանած 40 մասնակիցներ: Հայաստանը ներկայացնում էր միջազգային մի շատ մրցույթների մասնակից եւ մրցանակակիր հայտնի մոդել Լուսինե Բեգլարյանը»:


Աշոտ Խաչատրյանի փոխանցմամբ՝ պայքարը շատ թեժ էր, որովհետեւ «մասնակիցների թվում էին Miss World, Miss Universe, Miss Model World, Miss International եւ այլ մրցույթներից աղջիկներ: Լուսինե Բեգլարյանը շատ փայլուն ներկայացավ եւ հաղթեց նախիրեին՝ «Միսս տաղանդ» մրցանակաբաշխության ընթացքում՝ ներկայացնելով Լառա Ֆաբյանի  Je t'aime երգը: Իսկ հոկտեմբերի 2-ին Աշխարհի եզրափակիչում ժյուրիի կողմից նա արժանացավ «Տիեզերքի ֆոտոմոդել» 1-ին մրցանակին»:

Ի դեպ, գլխավոր մրցանակը բաժին հասավ Ռուսաստանի ներկայացուցիր Յանա Շիլովային, որը «Краса России» մրցույթի մասնակից էր: 2-րդ մրցանակին արժանացել է Բելառուսի ներկայացուցիչը, որը շատ հայտնի մոդել է եւ հատուկ այս մրցույթի համար ժամանել էր Չինաստանից, որտեղ նա աշխատում է Շանհայի ամենահայտնի մոդելային գործակալությունում:



© NEWS.am STYLE