«Անուշիկ աղջիկ». Մարինկա Խաչատրյանի լուսանկարը

21:41   10 օգոստոսի, 2021

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում սպորտային կերպարում է։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ է կրում եւ վերնաշապիկ։ Մարինկան հավաքել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ են արել դերասանուհուն․ «Անուշիկ աղջիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին մուգ գույնի տաբատ է կրում եւ սեւ-սպիտակ վերնաշապիկ։ Մարինկան արձակել էր մազերը, վառ շպարով էր։ Երիտասարդ դերասանուհու կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակոմը մեկնաբանված չէր, սակայն հետեւորդները դերասանուհու դրական խոսքեր էին գրել․ «Ներդաշնակ»։

 



© NEWS.am STYLE