22:11 10 օգոստոսի, 2021Բժիշկները ավստրալացի դերասան Հյու Ջեքմանին կասկածել են քաղցկեղի ռեցիդիվ: Այս մասին նա հայտնել է իր Instagram-ում։
Արտիստը քթի վրա նորագոյացություն է ունեցել, ինչի կապակցությամբ նրան բիոպսիա են արել։ Սակայն աստղը պետք է կրկին անցնի այդ պրոցեդուրան, քանի որ այս անգամ այն ինֆորմատիվ չէր: Բժիշկները կարծում են, որ դերասանը կարող է ունենալ մաշկի քաղցկեղի տեսակներից մեկը՝ բազալային կարցինոմա:
«Խնդրում եմ հետեւեք ձեր մաշկին եւ օգտագործեք արեւապաշտպան կրեմներ։ Շնորհակալություն բոլորին նման աջակցության համար», - գրել է Ջեքմանը։
Առաջին անգամ բազալաբջային կարցին արտիստի մոտ հայտնաբերել են 2013 թվականին, երբ նա կնոջ պնդմամբ որոշել է հեռացնել քթի վրայի գորտնուկը։ Դերասանի խոսքով՝ ինքը ստիպված է եղել երեք ամիսը մեկ բժշկական հետազոտություն անցնել։ 2017թ․-ին Ջեքմանը հայտնել էր, որ արդեն վեցերորդ վիրահատությունն է անցկացրել՝ կապված մաշկի քաղցկեղի հետ։
Բազալային բջջային կարցինոման մաշկի քաղցկեղի դանդաղ աճող տարածված տեսակ է։ Դրա հայտնվելու հավանականությունը կտրուկ աճում է մարդու մաշկի այն տարածքներում, որոնք պարբերաբար շփվում են արեւի հետ։