Անհայտ անձը գնել է տունը, ուր Քուրտ Քոբեյնն ինքնասպանություն է գործել

14:39   11 օգոստոսի, 2021

Անհայտ գնորդն ամերիկյան Սիեթլ քաղաքում ձեռք է բերել «Nirvana» խմբի հանգուցյալ առաջնորդ Քուրտ Քոբեյնի տունը։ Երաժիշտն այնտեղ 1994թ․-ի ապրիլին ինքնասպանություն է գործել, հայտնում է New York Post-ը։

Բնակարանի նոր սեփականատերն այն ձեռք է բերել դեռ 2020թ․-ի օգոստոսին, սակայն գործարքը չի լուսաբանվել։ Նա բնակարանի համար յոթ միլիոն դոլար է վճարել՝ 450 հազար դոլար պակաս սկզբնական գնից։ Ներկայիս սեփականատերը գործարքը կատարել է «Washington Investments» ընկերության միջոցով։ Այլ մանրամասներ հայտնի չեն։

518 քառակուսի մետր մակերեսով տունը կառուցված է մոտ կես հեկտար հողակտորի տարածքում։ Այն չորս ննջասենյակ, հինգ լոգասենյակ եւ զգեստների համար սենյակունի։ Տունը վերջերս վերանորոգվել է։  

Ավելի վաղ ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Աբերդին քաղաքում գտնվող Քոբեյնի տունը մշակութային ժառանգության օբյեկտ էին ճանաչել։ Երաժիշտն այնտեղ ապրել է 1968-1984թթ․։ Այնտեղ ծրագրում են թանգարան բացել, ուր մասնավոր էքսկուրսիաներ կկազմակերպեն։



© NEWS.am STYLE