5 նշան, որ ձեր մտերիմները եւ գործընկերները քամում են ձեր էներգիան

21:12   11 օգոստոսի, 2021

1. Կարեկից

Դուք հաճախ կարող եք նկատել էներգետիկական խորը ընկալմամբ մարդու այն սենյակում, որտեղ ինչ-որ մեկը վշտացած է կամ տառապում է: Էներգետիկական առումով զգայուն մարդն առաջինն է արձագանքում՝ բռնում է ձեռքը, գրկում է, լսում է:  Նման մարդիկ զգում են ուրիշի ցավը (երբեմն նույնիսկ` ֆիզիկական), այդ պատճառով նրանց համար ավելի հեշտ է հասկանալ եւ կարեկցել տառապողին: 

2. Տրամադրության փոփոխություններ

Տատանողական էներգիայի նման նուրբ զգացողություն ունենալը նշանակում է, որ լավ ժամանակաշրջաններում դուք ձեզ շատ լավ եք զգում, իսկ վատում` շատ վատ: Պահուստային պլան ունեցեք վատ օրերին թրթիռը բարելավելու համար: 

3. Կախվածությունների հակում 

Էներգետիկապես զգայուն լինելը նշանակում է ավելի շատ  «զգալ», քան մարդկանց մեծամասնությունը: Հուզական ցածր տատանումներից խուսափելու համար նման մարդիկ կարող են սկսել չարաշահել ալկոհոլը կամ թմրանյութը: Կամ էլ այդ ցավը փոխարինել կախվածության այլ տեսաներով` սննդով, շոփինգով, մոլախաղերով:  

4. Տեսնել մարդու էությունը

Էներգետիկ առումով զգայուն մարդիկ հաճախ հաշվարկում են մարդկանց ներքին մոտիվացիան եւ կարող են «ուղղակի իմանալ», թե ում հետ չարժե շփվել: Դա շատ օգտակար հատկություն է, որն ավելի քիչ շանսեր է թողնում նրանց, ովքեր ի վիճակի են ձեզ ցավ պատճառել: 

5. Հավաբար դուք ինտրովերտ եք

Էներգետիկ առումով զգայուն ոչ բոլոր մարդիկ են ինտրովերտ: Այնուամենայնիվ, այլ մարդկանց հույզերի եւ վիճակների մշտական զգացողությունը ուժասպառ է անում էներգետիկ առումով զգայուն մարդկանց, նրանք ջանում են փախչել բոլորից եւ մենակ մնալ` վերականգնվել եւ գալ նորմալ վիճակի: Ամենից հաճախ նրանք իրենց ուժասպառ են զգում երկարատեւ սոցիալական շփումներից հետո: 

 

Աղբյուրը` Creu

 



© NEWS.am STYLE