Դիետա բուսակերների համար

18:17   14 օգոստոսի, 2021

Տվյալ սննդակարգը թույլ է տալիս 3 կգ-ով նիհարել ընդամենը մի շաբաթում: Բայց մի մոռացեք արդյունքն ամրապնդելու մասին. հաջորդ շաբաթ ջանացեք ավելի քիչ քաղցր, ճարպոտ եւ խմորային սնունդ ուտել: 

Թույլատրվում է առանց շաքարի թեյ խմել, ջուր եւ թարմ քամված հյութեր: 

Նախաճաշ

Թարմ մրգերից աղցան  2 թեյի գդալ յոգուրտով, մեկ գավաթ կանաչ թեյ առանց շաքարի: 

Ճաշ

100 գ բրինձ կամ մակարոնեղեն բանջարեղենի հետ (տոմատի մածուկով), մեկ բաժակ տոմատի հյութ:

Հետճաշիկ

1 միրգ, 1 բաժակ հյութ առանց շաքարի:

Ընթրիք

Բանջարեղենի աղցան (վրան ձիթապտղի կամ բուսական յուղ լցնել), 100 գ ձուկ:

Քնից առաջ

Մեկ բաժակ յուղազրկված մածուն կամ կաթ:

 

Աղբյուրը` Dieta. ru



© NEWS.am STYLE