Ոճային զգեստ. Մարիամ Ալեքսանյանի լուսանկարը

10:39   11 օգոստոսի, 2021

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, դերասանուհին սպիտակ զգեստ է կրում։ Մարիամը հավաքել է մազերն ու բնական շպար է ընտրել։ Կերպարն ամբողջացրել է աքսեսուարը՝ շարֆը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մարիամ Ալեքսանյանը սեւ հագուստ էր կրում, որ բաց է ուսերի հատվածում։ Երիտասարդ դերասանուհին արձակել էր մազերն, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ վզնոցները։



© NEWS.am STYLE