«Չքնաղ». Աննա Դովլաթյանի նուրբ կերպարը

14:15   11 օգոստոսի, 2021

Դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Աննան բաց գույնի հագուստ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու նախընտրել բնական շպար։ Աննան հրապարակումը չի մակագրել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել. «Չքնաղ»:

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Աննան պատկերված էր դստեր՝ Կարինայի հետ։ Կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Մայր ու դուստր միանման հագուստ էին կրում։ «Մի փոքր դրական էներգիա եմ ուզում փոխանցել ձեզ»,- մեկնաբանություններում գրել էր Աննան։



© NEWS.am STYLE