«Պաշտում եմ քեզ, Հայաստան». Սիլվա Հակոբյանի լուսանկարը Վայոց ձորից

19:41   11 օգոստոսի, 2021

Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել որն արվել է Վայոց ձորում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին ջինսե տաբատ է կրում, որը համադրել է բաց գույնի շապիկի ու բարձրակրունկների հետ։ Սիլվան արձակել է մազերը, բնական շպարով է։ «Հայաստանս աշխարհում մի հատ է։ Պաշտում եմ քեզ, Հայաստան»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ երգչուհին ֆոտոշարք էր հրապարակել դստեր՝ Միլայի հետ, որն արվել էր փոքրիկի երկուամյակի առիթով։  Կադրերում երգչուհին ու դուստրը պատկերված էին տարազներով։ «Շնորհավոր ծնունդդ, իմ կապուտաչյա գեղեցկուհի»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր Սիլվան։

 

 



© NEWS.am STYLE