Լոպեսի ու Աֆլեքի հետքերո՞վ. կասկածներ կան, որ «Ընկերները» սերիալի աստղեր Էնիսթոնն ու Շվիմերը սիրավեպ ունեն

17:18   11 օգոստոսի, 2021

Բեն Աֆլեքի եւ Ջենիֆեր Լոպեսի վերամիավորումից հետո, կարծես թե, երկուհազարականների եւս մեկ զույգ է կրկին միասին։ Կասկածներ կան, որ «Ընկերները» սերիալի դերասանն Ջենիֆեր Էնիսթոնն եւ Դեւիդ Շվիմերը, որոնք զույգ են եղել միայն էկրանին, սիրավեպ ունեն, հայտնում է Closer-ը։  

«Նրանք սկսել են հաղորդագրություններ փոխանակել գրեթե անմիջապես նկարահանումներից հետո, եւ նախորդ շաբաթ Դեւիդը հեռացել է Նյու Յորքի իր բնակարանից՝ Լոս Անջելեսում Ջենին տեսնելու համար։ Նրանք ժամանակ են անցկացրել Ջենի տանը, ուր նա երեկոյան ընթրիքներ է պատրաստել, նրանք խոսել են, ծիծաղել»,- հայտարարել է պարբերականի աղբյուրը՝ հավելելով, որ դերասանները եղել են նաեւ Սանտա Բարբարայի խաղողի այգիներում։

Մայիսի Շվիմերը խոստովանել է, որ առաջին եթերաշրջանի նկարահանումների ընթացքում լրջորեն սիրահարված է եղել գործընկերոջը։ Էնիսթոնը հավելել է, որ այդ զգացմունքները փոխադարձ են եղել։ Ընդ որում, արտիստիները վստահեցրել են, որ նիարահանումների ընթացքում ընկերներ են մնացել։

Շվիմերը նշեկ է, որ իրենք այդ ժամանակ կարծես երկու նավ լինեին, որոնք լողում էին միմյանց կողքով, քանի որ իրենցից մեկը մշտապես հարաբերություններ էր ունենում այլ մարդու հետ։

Լուսանկարները՝ NBC, Getty Images



© NEWS.am STYLE