22:49 11 օգոստոսի, 2021Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լիլիթը կերպարանք է ընդունել մեքենայում։ Նա կրում է մարմնագույն երանգի հագուստ։ Լիլիթի մազերն արձակված են, նախընտրել է նուրբ շպար։ Հրապարակմանը կից Լիլիթը կիսվել է իր մտքերով․
«Շատերը քեզ չեն հասկանա և պետք էլ չէ...
Շատերը կդատապարտեն քեզ, բայց հենց իրենք կլինեն դատապարտելի:
Շատերը քեզ կքննադատեն, բայց գնա առաջ և մի հանձնվիր։
Մի լսիր, թե ինչ են խոսում, լսիր միայն քո սրտին։
Բոլորը կարող են դավաճանել քեզ, միայն դու ինքդ չես դավաճանի քեզ
Դու ես քո մոլորակը։
Հիշիր, որ երբեք չես կարող վերաշարադրել օրդ և րոպեդ։ Երբեք մի վատնիր ժամանակդ։ Գնահատիր ինքդ քեզ և քո կյանքը», - գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլիթն ամբողջությամբ սպիտակ հագուստ էր կրում՝ տաբատ, վերնաշապիկ։ Սննդաբանը հավաքել էր մազերը, նախընտրել էր արտահայտիչ շպար։ Կերպարն ամբողջացրել էր ոճային պայուսակը։ Լիլիթի ձեռքում վարդերի փունջ էր։