Ի՞նչ է տղամարդն ակնկալում կնոջից

21:12   18 օգոստոսի, 2021

Հայտնի գրող եւ հոգեբան Խորխե Բուկայը ներկայացրել է, թե ամենից շատ ի՞նչ է տղամարդն ակնկալում կնոջից։

Ցանկանում եմ, որ առանց քննարկելու լսես իմ կարծիքը։

Ցանկանում եմ, որ կարծիքդ արտահայտես առանց խորհուրդ տալու։

Ցանկանում եմ, որ առանց պահանջելու վստահես ինձ։

Ցանկանում եմ, որ առանց իմ փոխարեն որոշելու օգնես ինձ։

Ցանկանում եմ, որ առանց նվաստացնելու հոգ տանես իմ մասին։

Ցանկանում եմ, որ նայես ինձ՝ առանց ինձ գրավելու եւ նվաճելու մտադրությամբ։

Ցանկանում եմ, որ գրկես, ոչ՝ խեղդես ինձ։

Ցանկանում եմ, որ առանց իմ փոխարեն պատասխանելու սատարես ինձ։

Ցանկանում եմ, որ պաշտպանես ինձ առանց ստելու։

Ցանկանում եմ, որ մտերիմ լինես ինձ հետ՝ հաշվի առնելով իմ անձնական կյանքը։

Ցանկանում եմ, որ իմանաս իմ ամենավատ սովորությունների մասին՝ առանց դրանք փոխելու ցանկության։

Ցանկանում եմ իմանաս, որ կարող ես դիմել ինձ ցանկացած պարագայում՝ առանց բացառության։

 

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE