Բնական ու գեղեցիկ. Աննա Հարությունյանի լուսանկարը

11:41   12 օգոստոսի, 2021

Դերասանուհի Աննա Հարությունյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է նուրբ կերպարում։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում դերասանուհին ամառային գունավոր շապիկ է կրում։ Աննան արձակել է մազերն ու ցույց տվել բնական գեղեցկությունը․ դերասանուհին շպարված չէ։

Ավելի վաց հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր բաց երանգի պիջակ, գունավոր շարֆ։ Աննան նվազագույն շպարով էր, նրա ուղիղ հարդարված վարսերն արձակված էին։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել էր․«Կանայք ավելի հաճախ են ներողություն խնդրում, քան տղամարդիկ, դա է պատճառը, որ թվում է, թե կանայք ավելի հաճախ են սխալվում»։

 



© NEWS.am STYLE