Ջեյ Լոն եւ Բեն Աֆլեքը դիտարկում են 85 միլիոն դոլար արժեքով առանձնատունը գնելու հնարավորությունը

16:58   12 օգոստոսի, 2021

17 տարի անց վերամիավորված Ջոնիֆեր Լոպեսն ու Աֆլեքը մտադիր են առավել ամուր դարձնել հարաբերությունները։ Զույգն այժմ Լոս Անջելեսում առաձնատուն է փնտրում գնելու նպատակով, հայտնում է TMZ-ն։ Նախօրերին պապարացիներն աստղերին լուսանկարել են տուն որոնելիս։

Լրատվամիջոցները հայտնել էին, որ Բենն ու Ջեյ Լոն արդեն իսկ դիտարկել են 65 միլիոն դոլար արժողությամբ բնակարան գնելու հնարավորությունը։ Այդ առանձնատունը 31 000 քառակուսի մետր մակերես ունի։ Այն 8 ննջասենյակ եւ 12 լոգասենյակ ունի, ինչպես նաու բոուլինգի սրահ։

Սակայն պարզվում է, որ այդ տարբերակը նրանց չի գոհացրել։ Այժմ արդեն նրանք մտածում են 85 միլիոն դոլար արժեքով տուն գնելու մասին։ Դրա մակերեսն ավելի մեծ է, այնտեղ կարող են մեծ արարողություններ կազմակերպել։ Այն 12 ննջասենյակ ու 24 լոգասենյակ ունի։ Բացի այդ՝ դրա տարածում մեծ լողավազան ունի, սպորտային համալիր բասկետբոլային հարթակով եւ ռինգ։

Ի դեպ, Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքն առաջին անգամ հանդիպել են 2002-2004թթ․։ Բենը նույնիսկ առաջարկություն է արել սիրելիին, սակայն հարսանիքը նախ հետաձգել են, ապա աստղերը որոշում են կայացրել բաժանվել։ Այս ամռանը զույգը վերամիավորվել է 17 տարի անց։

Աղբյուրը՝ Peopletalk

 



© NEWS.am STYLE